ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դաշնամուրային պրելյուդների պրեմիերան

Դաշնամուրային պրելյուդների պրեմիերան
14.11.2016 | 12:25

Նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը` նվիրված խորհրդային շրջանի մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային:

Կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ` սույն համերգով կազդարարվի Հարո Ստեփանյանի մշակութային ժառանգության և ներդրման` հայ հանդիսատեսի հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը: 2017-ի ընթացքում նախատեսված է Հայկ Մելիքյանի կողմից կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը:


Համերգի ընթացքում դաշնակահարը նաև կներկայացնի մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ